Նկատե՞լ եք, թե ինչպես է Փաշինյանը բոլորիս մոտեցնում է այն մտքին, որ Արցախը այլևս հայկական չէ. Արման Աբովյան

Նկատե՞լ եք, թե ինչպես է Փաշինյանը բոլորիս մոտեցնում է այն մտքին, որ Արցախը այլևս հայկական չէ. Արման Աբովյան

ԱԺ պատգամավոր Արման Աբովյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դուք նկատե՞լ եք, թե ինչպես դոզավորված,կամաց-կամաց իշխանությունները և անձամբ գլխավոր հողատու Փաշինյան Նիկոլը մեզ բոլորիս մոտեցնում է այն մտքին, որ Արցախը այլևս հայկական չէ, իր որակավորմամբ “դժգույն” Շուշիի վերադարձը անհնարին է, քանզի “90 տոկոս բնակիչները ժամանակին ադրբեջանցիներ էին, Շուռնուխը, Որոտանը և էլի հայկական գյուղեր գտվում են “ադրբեջանական տարածքում”»։

Պատգամավորը նշում է, որ Օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ Փաշինյանը և իր շրջապատը պետք է հեռանա,անհապաղ։ «Ախր ո՞նց չեք տեսնում ,թե ինչպես են իրենք Փաշինյանի գլխավորթյամբ ստորացնում մեր անցյալը,նսեմացնում ներկան և խժռում Հայաստանի, Արցախի և առ հասարակ հայ ազգի ապագան… ձեր երեխաների ապագան ի վերջո։ Մտածե՛ք,խնդրում եմ, լաավ մտածեք, ժողովո՛ւրդ»,-ավարտում է պատգամավորը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում