5 անխուսափելի բան, որ կլինի, եթե ներկայից իշխանությունը մնա

5 անխուսափելի բան, որ կլինի, եթե ներկայից իշխանությունը մնա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Թուրքագետ Վարուժան Գեղամյան իր ֆեյսբուքյան էջում խոսել է այն անխուսափելի իրադարձությունների մասին, որին կբախվի Հայաստանը, եթե իշխանության մնաց ՀՀ ներկայիս վարչապետը և իր իշխող թիմը։ 

1. Հայաստանում տնտեսական խոր ճգնաժամ. տեղական տնտեսվարողների (և հատկապես՝ արտադրողների) բիզնեսի կոլապս, բյուջեի կրճատում։

2. Սյունիքի թուլացում և աստիճանական հայաթափում, արդյունքում՝ Սյունիքի վերածում Աջարիայի՝ թուրքական շրջանի։

3. Հայկական բանակի կրճատում, այսինքն ինքնապաշտպանության գլխավոր մեխանիզմի վերացում։

4. Հայաստանի անխուսափելի ներքաշում տարածաշրջանային մեծ պատերազմում, որի դեպքում մենք պաշտպանվելու ոչ մի շանս չունենք, քանի որ բանակ չենք ունենա։ Այլ բառերով՝ նոր ցեղասպանություն։

5. Հայաստանից զանգվածային արտագաղթ։

«Այս ամենից կարելի է խուսափել, եթե Հայաստանի պետությունը զավթած իշխող թիմը հեռացվի և Հայոց պետականությունը նորից կառուցվի»,-գրել է թուրքագետը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում