Հայկ Դեմոյանը մտնում է քաղաքականություն. նա կուսակցություն կստեղծի

Հայկ Դեմոյանը մտնում է քաղաքականություն. նա կուսակցություն կստեղծի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmLur.am: Հայոց ցեղասպանության թանգարան-ինսիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հաստատել է, որ կուսակցություն է ստեղծել ու առաջիկայում պատրաստվում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:

_Պարոն Դեմոյան, տեղեկություններ կան, որ Դուք առաջիկայում, պատրաստվում եք քաղաքականությամբ զբաղվել եւ մտադրություններ ունեք կուսակցություն հիմնել: Տեղեկությունն իրակա՞ն է: Արդյո՞ք սկսելու եք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

_Այդ տեղեկություն չեմ հերքում: Արդեն բավականին թվով բարեկամներ, համակիրներ, ընկերներ տեղյակ են իմ նպատակների մասին: Իմ պարագայում դա պարտադրված որոշում է: Ես ստիպված եմ առժամանակ թողնել ակադեմիայի հետազոտությունների դաշտը: Ցավով եմ սա ասում, որովհետեւ դա իմ հիմանական ինքնությունն է, որպես անհատի, բայց պատերզամն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը ինձ դրդում է նման որոշում կայացնել: Սա բարդ որոշում է: Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով. քաղաքական դաշտի կաթվածահար լինելը, բացարձակապես նոր ուժերի ի հայտ գալու պահանջը: Այսօր հասարակությունը դրա կարիքը ունի:

Շարունակվող անկումնային եւ անհեռանկար գործելաոճը, որն ինձ, իմ ընտանիքին ու շրջապատին անդրադառնում է որպես քաղաքացու: Ես ուղակի գտնում եմ, որ կկարողանամ իմ շուրջ հավաքել համակիրների, բայց չեմ ենթադրում, որ ես կարող եմ լինել միակն ու անփոխարինել: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ոփրեւէ մեկը փրկչի գործառնություն չպետք է իրեն վերապահի: Սաբովանդակային եւ ինքնության առումով կլինի լրիվ նոր քաղաքական ուժ: Սա նոր քաղաքական մշակույթ ստեղծելու հայտ է, բայց առաջին առաքելությունը, որ պետք է իրականացնի նման ուժը, դա հանդիսանալու է երրորդ ուժ իր նոր ծրագրով, երկիրը կարգավորելու նոր ճանապարհային քարտեզով եւ ամենակարեւորը՝ քաղաքական մշակույթի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում