AM | RU
USD
EUR
RUB

Այս մարդկանց ոչինչ չի հետաքրքրում. ի՞նչ պետություն, ի՞նչ պետականություն. Երվանդ Վարոսյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Դատական համակարգն այսօր վերածվել է մի օղակի, որն իշխանության ծրագրերին խանգարում է և պետք է ուղղակի փորձել այդ օղակը ոչնչացնել: Հասարակությունը պետք է հասկանա, թե Դանիել Իոաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Փաշինյանի թիմի մյուս անդամների գծած ռեֆորմներն ինչի են հանգեցնելու, հասարակությունը պետք է հասկանա՝ իրենց պետություն պե՞տք է, թե չէ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Անհասկանալի է, թե այս փուլում առհասարակ մասնագիտացված դատավորների թեման ինչ օրակարգ բերելու հարց էր: Դատարանների հետ կապված ռեֆորմներ իրականացնել այս ճգնաժամային փուլում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական խորը ճգնաժամի մեջ, հաստատ դրանով զբաղվելու ժամանակը պիտի որ չլիներ: Հատկապես, որ որոշակի փոփոխություններ ապագայում նախատեսված էին և պետք է կիրառվեին նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ: Բայց որոշակի հարցեր իշխանությունը որոշեց առաջ բերել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ տեղի ունեցողը մեկ բացատրություն ունի, այն է՝ այս իշխանությունն իր որդեգրած քաղաքականությունն ուզում է հասցնել մինչև վերջ, իսկ այդ քաղաքականությունը ՀՀ-ի պետականության ապամոնտաժումն է: «Դատական համակարգն այսօր վերածվել է մի օղակի, որն այդ ծրագրերին խանգարում է և պետք է ուղղակի փորձել այդ օղակը ոչնչացնել»,- ասաց նա և հավելեց, որ բարեբախտաբար, մեր դատարանները, հատկապես, քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացներում, ղեկավարվում են միայն օրենքով:

«Դատարաներն այս պահին դեռ ճնշումների չեն ենթարկվում և սա է պատճառը, որ քաղաքական իշխանությունը որոշել է՝ որևէ կերպ ինչ-որ վերաձևումներ մտցնել, որպեսզի կարողանա քաղաքական ռեպրեսիաներն առաջին հերթին իրականացնել, կամայական ապօրինությունները կարողանան կյանքի կոչել, ինչին խանգարող օղակն այսօր դատարանն է»,- ասաց Վարոսյանը և շեշտեց, որ հասարակությունը պետք է ուշադրություն դարձի, թե ովքեր են այդ ռեպրեսիաների ջատագովներն ու իրականացնողները:

Վարոսյանը դիտարկեց, որ իրավական համակարգը պետության ողնաշարն է և հարցին, թե արդյո՞ք իշխանությունը չի ուզում ունենալ պետության այդ ողնաշարը, փաստաբանը հարցով պատասխանեց՝ որևէ մեկը գիտի՞, թե այս իշխանությունն առհասարակ ինչ է ուզում: «Այս ուղղին մեզ ո՞ւր է տանում, բացի այնտեղից, որտեղ հայտնվել ենք ու դեռ հարց է՝ կա՞նք, թե չկանք, բացի սրանից, այս մարդիկ ուրիշ ի՞նչ նպատակներ ունեն, այս մարդկանց չի հետաքրքրում ոչինչ, ի՞նչ պետություն, ի՞նչ պետականություն, ի՞նչ դատական համակարգ: Այս պահին ակնհայտ է, որ նրանք մեկ բան են ուզում՝ պահպանել իշխանությունը, շարունակել օգտվել այդ իշխանական բարիքներից, պետական ուղիղ գնումներից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան. Տիգրան Աբրահամյան «Ներդաշնակ եւ անկեղծ եղեք ինքներդ Ձեզ հետ .... մնացեք այնպիսին, ինչպիսին կաք»․ Անահիտ Կիրակոսյան Սյուզի Մելիքյանի գայթակղիչ լուսանկարը Գլխավոր շտաբը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով․ Դավիթ Շահնազարյան. Aravot.am «Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան Դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացե՛ք. Անահիտ Բախշյան Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը․ Թևան Պողոսյան Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. փոխգնդապետ Գևորգյան ԱԱԾ-ն փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը. Politik.am Նախագահը կարող է դիմել ՍԴ մինչև մարտի 9-ը ներառյալ Վայբերով վիրուս է տարածվում, ջնջե՛ք. Սամվել Մարտիրոսյան Ինձ տեղեկացրեցին, որ ոստիկանությունը ժողովրդի կողմն է անցնում. Գաբրիելյանով Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ճանապարհներին սպասվում է մերկասառույց. առաջիկա օրերի եղանակի տեսությունը Եթե Հայաստանում կա բարձրագույն պաշտոններից ազատելու և էական փոփոխությունների կարիք, ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Ինչ են խոսում Սյունիք մտած Ադրբեջանցիները. razminfo ԱԱԾ-ի պարզաբանումը Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց տեսանկարահանումների մասին Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն. Տիգրան Աբրահամյան Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին.մարզպետ Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզում իրականացվող չափագրումների մասին լուրերը կեղծ են Հենց այս պահին ադրբեջանցի "խաղաղապահ" զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan