«Հրապարակը» պատասխանել է ՌԴ դեսպանատանը

«Հրապարակը» պատասխանել է ՌԴ դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Hraparak.am: «Հրապարակ»-ը պատասխանել է Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությանը, որով դեսպանատունը պահանջում էր հերքել նախկինում հրապարակված հոդվածներից մեկը։ 

«Եթե մեր աղբյուրները վկայում են, որ Ռուսաստանի դեսպանի գործունեության հետ կապված ՀՀ քաղաքական ուժերի շրջանում դժգոհություններ են կուտակվել, մենք պարտավոր ենք գրել այդ մասին, սակայն պարտավոր չենք ձեզ հաշվետու լինել եւ «համոզիչ ապացույցներ» ներկայացնել, մանավանդ՝ չենք պատկերացնում, թե ձեր կարծիքով որոնք են «համոզիչը», եւ որոնք են «ապացույցները»։

Եթե կարծում եք, որ ձեր իրավունքները ոտնահարված են, ազատ եք դիմելու օրենքով չարգելված բոլոր միջոցներին, սակայն մեր ազատ խոսքի իրավունքը սահմանափակել չեք կարող։ Գուցե ձեր երկրում լրատվամիջոցների հետ խոսելու նման պրակտիկա է ընդունված, սակայն Հայաստանում նման պրակտիկան համարվում է վատ տոն եւ ժողովրդավարության կանոնների խախտում»,- նշված է «Հրապարակի» տարածած հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում