Հ2-ը կդիմի դատարան լիցենզիայից զրկվելու համար

Հ2-ը կդիմի դատարան լիցենզիայից զրկվելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Hraparak.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ` Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։

Հ2 հեռուստաընկերությունը այս որոշումը համարում է ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար: 

Հ2 հեռուստաընկերության լրատվական թողարկումների ղեկավար Շավարշ Գեւորգյանը նշում է, որ պատրաստվում են դիմել վարչական դատարան։ 

«Ճիշտն ասած որոշումը դեռ անձամբ չենք ստացել, բայց այն տեղադրված է կայքում, ուստի հենց դրա հիման վրա պատրասվում ենք դատարանում վիճարկել որոշումը։ Օրը անկեղծ ասած հստակ չգիտեմ, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, դրա հետ կապված փաստաբանական առանձին խումբ է աշխատում,դա, այսպես ասեմ, իմ լիազորությունների շրջանակի մեջ չէ»,- ասաց Գևորգյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում