Նախագիծ․ Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

Նախագիծ․ Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Pan.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է կազմավորել Ներքին գործերի նախարարություն։

Ըստ նախագծի՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։

Ոստիկանությունից բացի, մյուս ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։

Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է նախագահը։

«Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում»,- նշված է նախագծում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում