Փաստաթղթերում խիստ դատապարտվում է Թուրքիայի ներգրավվածությունը Արցախյան պատերազմին

Փաստաթղթերում խիստ դատապարտվում է Թուրքիայի ներգրավվածությունը Արցախյան պատերազմին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookԵվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և տարեկան զեկույցները:

Այդ երկու ծավալուն բանաձեւերում առանձին անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը։

Մի շարք հանգուցային դիտարկումներ.

1. Փաստաթղթերում խիստ դատապարտվում է Թուրքիայի ներգրավվածությունը այդ պատերազմին, Ադրբեջանին ցուցաբերված ռազմական աջակցությունից մինչեւ վարձկանների հավաքագրում։

2. Ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, եւ խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա:

3. Անհասցե, բայց խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը։

4. Կոչ է արել ապահովել հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։

5. Խիստ կարեւորվել է պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը։

Հիմնական հետեւությունները.

– Եվրոպական Միությունը չի ցանկանում դուրս մպալ տարածաշրջանային հետագա զարգացումներից։

– Այս համատեքստում բանալիներ են հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Արցախի կարգավիճակի հարցը։

– Թուրքիայի նկատմամբ ԵՄ ընդհանուր լարվածությունը թույլ է տվել այդ երկրի մասով արտահայտվել առավել խիստ ձեւակերպումներով նաեւ Արցախյան համատեքստում։

– Բուն պատերազմի մասով Ադրբեջանին ուղղակի մեղադրանքներ չկան, արվում են ընդհանուր կոչեր եւ գնահատականներ՝ ուղղված երկու կողմերին։

– Ռուսաստանի դեմ արտահայտված խանդի մեծ եւ ուղղակի տեսարաններ այս պահին բացակայում են։

– Հայաստանը պարտավոր է գործի դնել միջազգային հետաքննչական մեխանիզմները պատերազմական հանցագործությունների փաստագրման եւ մեղավորներին պատժելու համար։ Սա կարող է սպառնալոք դառնալ ապագայում Ալիեւի գլխին։

– Հայաստանը պարտավոր է, պահպանելով Ռուսաստանի հետ անկյունաքարային համագործակցությունը, ԵՄ-ի հետ այս հարցերով կառուցել բացառապես շահերի համադրման քաղաքականություն եւ չներքաշվել ՌԴ-ի դեմ հնարավոր հակադրության թակարդը։

Այս օրակարգը կարող է կյանքի կոչվել միայն նոր իշխանության դեպքում։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում