«Ժողովուրդ». Փաշինյանը ոչ թե ազատվում է անհաջողակ կադրերից, այլ նոր պաշտոնների է նշանակում. որն է պատճառը

«Ժողովուրդ». Փաշինյանը ոչ թե ազատվում է անհաջողակ կադրերից, այլ նոր պաշտոնների է նշանակում. որն է պատճառը

«Չնայած Նիկոլ Փաշինյանը 44 օր տևած Արցախյան պատերազմից հետո հաճախ կադրային փոփոխություններ է իրականացնում, սակայն դրանք ավելի շուտ տեղափոխություններ են հիշեցնում, քանի որ նախկին կադրերը պարզապես նոր աշխատանք են ստանում, կամ մի պաշտոնյան պարզապես գերատեսչություն է փոխում:

Վառ օրինակը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին կառավարու­թյան աշխատակազմի ղեկավար նշանակելն էր, իսկ վերջինիս փոխարեն էլ այդ պաշ­տոնին նշանակվեց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազատվում է անհաջողակ կադրերից, այլ, հակառակը, նրանց նոր պաշտոնների է նշանակում, նույնն էր նաև Արայիկ Հարությունյանի պարագայում: Վերջինս, հանրային ճնշման ներքո ազատվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարա­րի պաշտոնից, նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

Իսկ երեկ արդեն կառավարության նիստում Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ՝ փոխարինելով Տիգրան Պետրոսյանին: Նորանշանակ մարզպետն այնքան էլ նորեկ չէ, և նրա հետ բավականին ուշագրավ պատմություններ են առկա: Նախ նշենք, որ Հարու­թյունյանը առողջապահության փոխնախարար է եղել՝ աշխատելով հենց Թորոսյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2019 թվականի հոկտեմբերի 16-ին էր գրել Հարությունյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատվելու պատճառների մասին: Նախ՝ պաշ­տոնից ազատվելուց օրեր առաջ վերջինս խորհրդարանում բախումներ ունեցավ ԱԺ նա­խագահ Արարատ Միրզոյանի հետ, վերջինս ասել էր․ «Կառաջարկեի այսուհետ քիչ կար­ծել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել, թող գործադիրն իր աշխատանքն անի, իսկ Ազգային ժողովը կպատկերպցնի՝ ոնց ինքը աշխատի»: Սա­կայն սա էլ միակ պատճառը չէր կարող լինել նրա հայրն Ազգային անվտանգության ծա­ռայությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծավալված գործողու­թյունների արդյունքում հայտնվել է իրավապահնե|փ տեսադաշտում, և հենց դրա հա­մար են փոխնախարարին հեռացրել աշխատանքից։

Եվ, ահա. այս դեպքերից մեկ տարի անց Հովհաննես Հարությունյանը կրկին նոր պաշտոնի է նշանակվում։ Իսկ այս տեղա­փոխությունները և նույն մարդկանց կրկին պաշտոններ տալը կարող է նշանակել եր­կու բան՝ կա՛մ իշխանությունների մոտ կադրային խնդիր է, կա՛մ քչերն են նամաձայնում աշխատել իշխանությունների հետ, և նրանք ստիպված զբաղվում են կադրային տեղաշարժերով՝ տպավորություն ստեղծելով, թե փոփոխություն են անում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում