Դավաճանների ոհմակը հակաօրինական ճանապարհով փորձում է դատարաններին վերահսկելու իր օրակարգը կյանքի կոչել

Դավաճանների ոհմակը հակաօրինական ճանապարհով փորձում է դատարաններին վերահսկելու իր օրակարգը կյանքի կոչել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookԱյսօր, ժամը 12.00֊ին, ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու։ Ի թիվս օրակարգային այլ հարցերի քննարկվելու է նաև ԲԴԽ անդամի թափուր տեղի համալրման հարցը։ Դավաճանների ոհմակը հակաօրինական ճանապարհով փորձում է դատարաններին վերահսկելու իր նախընթաց օրակարգը կյանքի կոչել։

Այսպիսով արձանագրում ենք, որ քայլառաստները հրաժարական տալու, ինքնախոստովանական բացատրագրերով պատկան մարմիններ ներկայանալու փոխարեն, որոշել են ամեն գնով իրականություն դարձնել դատարանները տոտալ վերահսկողության տակ առնելու իրենց ծրագիրը։ Ես ժամը 11.00֊ից լինելու եմ ԱԺ մուտքի մոտ և իմ բողոքի ձայնն եմ բարձրացնելու ընդդեմ անօրինականության, դավաճանության և բռնատիրության հաստատմանը Հայաստանի Հանրապետությունում։ Չե՜նք թողնելու կործանել մեր երկիրը։

Արտակ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում