Խորհրդարանը ԲԴԽ անդամների է ընտրում. քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

Խորհրդարանը ԲԴԽ անդամների է ընտրում. քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: 11։57 

Նշենք, որ ակցիայի մասնակիցների հիմնական բողոքն այն է, որ այս պահին օրակարգ է բերվել նոր ԲԽԴ անդամներ ընտրելու հարցը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նախկիններին է ամեն հարցով մեղադրում, սակայն ԲԴԽ անդամի թեկնածության է բերում մի մարդու, որն ամենանախկինն է:

«Գագիկ Ջհանգիրյանը նախկին չէ՞: Հազարավոր զոհերի, գերիների կողքին մեր իշխանությունը թիվ մեկ խնդիրը Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ-ում տեղավորելու հարցն է, որպեսզի այս կերպ կարողանա նաև ազդել դատարանների վրա»:

11։16

Քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց՝ ԲԴԽ անդամների ընտրության դեմ։ Նշենք, որ խորհրդարանն այսօր ընտրում է ԲԴԽ անդամների։ Քաղաքացիները նշում են, որ մեր երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, ինչպիսիք են գերիների վերադարձն ու զոհվածների մարմինները գտնելը։ Սակայն իշխանությունը շտապում է ընտրել իրեն հաճո ԲԴԽ անդամներ՝ անկախ դատավորին վերջնականապես ճնշելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում