Դատարանը մերժեց Ռ․ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից

Դատարանը մերժեց Ռ․ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բացարկ հայտնելու միջնորդությունները։

Այսպիսով, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վարույթից և կշարունակեն պաշտպանել մեղադրանքը։

Հիշեցնենք, որ իրենց միջնորդություններում պաշտպանները փաստարկներ են ներկայացրել գլխավոր դատախազի և մյուս դատախազների անկողմնակալ լինելու վերաբերյալ։

Սույն գործով հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 2-ին, ժամը 13։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում