Պուտինը Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է ՌԴ-ԵՄ հարաբերությունները

Պուտինը Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է ՌԴ-ԵՄ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության և ԵՄ հարաբերություններում առկա իրավիճակը՝ շեշտը դնելով պրագմատիկ համագործակցության կառուցման անհրաժեշտության վրա:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Մանրակրկիտ քննարկվել է Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակը՝ շեշտը դնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում պրագմատիկ համագործակցություն ստեղծելու անհրաժեշտության վրա»,– ասված է հաղորդագրության մեջ

Հետևեք մեզ նաև Telegram-ում