ԱԺ–ն ընտրում է ԲԴԽ անդամների․ մասնակցում է միայն «Իմ քայլ»–ը (տեսանյութ)

ԱԺ–ն ընտրում է ԲԴԽ անդամների․ մասնակցում է միայն «Իմ քայլ»–ը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱԺ-ն ավարտեց ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երկուսն են՝ Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարությունը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճի հարևանությմաբ գտնվող նախասրահում ժամը 17:20-ից մինչև 18:30-ը:

Նշենք, որ ԲԴԽ անդամ թեկնածուները կընտրվեն, եթե ստանան պատգավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը: Նշենք նաև, որ խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցելի հարցի քննարկմանը, նրանք չեն մասնակցելու նաև ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում