ՌԴ դեսպանատունը դարձյալ «Հրապարակին» առնչվող հայտարարություն է տարածել

ՌԴ դեսպանատունը դարձյալ «Հրապարակին» առնչվող հայտարարություն է տարածել

Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դեսպանությունը մեծ հարգանքով է վերաբերվում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին և ոչ մի դեպքում չի ոտնձգում դրանց իրավունքների և խոսքի ազատության դեմ: Սակայն կցանկանայինք հեղինակավոր պարբերականի ուշադրությունը դարձնել նրան, որ դրա՝ մեր նամակին պատասխան հրապարակման մեջ պարունակվող ժողովրդավարության և խոսքի ազատության մասին դատողություններից դուրս է մնում հարցի էությունը։ Իսկ այն պարզ է. «Հրապարակ» օրաթերթը տարածել է կեղծ տեղեկատվություն Հայաստանում Ռուսաստանի դեսպանի գործունեության մասին»,-նշված է հայտարարության մեջ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում