Եղանակը կտաքանա
22/01/2021 21:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Շրջակա միջավայրի նախարարութան «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ Հանրապետության տարածքում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում