Բիլ Գեյսթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկար)

Բիլ Գեյսթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am«Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա գրել է twitter-ի իր էջում: 

«65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ կարող եմ պատվաստվել: Այսօր ստացել եմ առաջին դոզան և ինձ հիանալի եմ զգում»,- գրել է Գեյթսը: 

Հիշեցնենք, որ Բիլ Գեյթսի անունը կորոնավիրուսի բռնկման սկզբնական օրերին շրջանառվում էր «չիպավորման» վարկածի շուրջ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում