Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ

Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Politik.amՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը և իր ամենավստահելի փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ղեկավարել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր տևական ժամանակ ապահովել են իրենց անվտանգությունը և կատարել են տարբեր անձանց հետևելու, նրանց մասին տեղեկություններ հավաքելու առանձին հանձնարարություններ, գրում է Politik.am–ը։

Արսեն Թորոսյանը և Արտյոմ Սմբատյանը ձևավորել և իրենց տրամադրության տակ տևական ժամանակ ունեցել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր հետևել են նշված պաշտոնյաների համար հետաքրքրություն կամ վտանգ ներկայացնող անձանց, տեղեկություններ են հավաքել նրանց վերաբերյալ, բացի այդ ապահովել են, որ իրավապահները չկարողանան աննկատ վերահսկել նշված պաշտոնյաներին, այսինքն` խմբի անդամները, շրջապատի համար աննկատ շրջելով Արսեն Թորոսյանի կամ Արտյոմ Սմբատյանի հետ, հեռվից-հեռու դիտարկել են, թե արդյոք իրավապահները վերջիններիս հետևո՞ւմ են, թե ոչ, իսկ դա արել են, որպեսզի իրավապահ մարմինների աշխատակիցները չկարողանան հետևելու միջոցով տվյալներ ստանան, պարզեն Արսեն Թորոսյանի և Արտյոմ Սմբատյանի կասկածելի հանդիպումները և գործարքները։

Խումբը ձևավորվել և անմիջականորեն վերահսկվել է Արտյոմ Սմբատյանի կողմից, ով ՀՀ ՊԵԿ-ի օպերատիվ մարմնի նախկին աշխատակից է, իսկ անձանց հետևելու հանձնարարականները տրվել է անձամբ Արսեն Թորոսյանի կողմից։ Խմբի անդամները հետևել են իրենց հակադրվող տարբեր պաշտոնյաներին և բժշկության ոլորտի հետ առնչություն ունեցող, իրենց քննադատող անձանց։ Խմբի անդամները հետևել են նաև նշված պաշտոնյաների կանանց։

Հատկանշական է, որ ոստիկանության գաղտնի ծառայության նախկին այդ աշխատակիցները իրենց «աշխատանքի» համար անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են վարձատրվել։ Կան տեղեկություններ, որ նշված պաշտոնյանների հանձնարարությամբ նրանք տարբեր հաստիքների վրա աշխատանքի են ընդունվել պետական հիվանդանոցներում։ Այս պարագայում հարց է առաջանում արդյոք նրանք կատարել են օրինական իրենց պարտավորությունները և Թորոսյանին ու Սմբատյանին ծառայություններն են մատուցել զուգահեռ, թե՞ նրանց նշանակումը պետական հաստատություններում եղել է աշխատավարձ վճարելու ոչ օրինական միջոց։

Արսեն Թորոսյանը իրավապահ մարմիններից հատկապես սկսել է նման կերպ պաշտպանվել իր տեղակալ Արսեն Դավթյանին կաշառք ստանալու պահին բռնելուց հետո, քանի որ կասկածել է, որ ԱԱԾ աշխատակիցների թիրախում կարող է հայտնվել նաև ինքը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում