Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն

Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.amԱրցախում երեկ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ մարմինները գտնվել են Ֆիզուլիի տարածքում, անճանաչելի են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այսօր որոնողական աշխատանքներ են շարունակում են Թալիշում, Մատաղիսում, Ֆիզուլիում, Քաշաթաղի շրջանում։

Պատերազմի ավարտից՝ նոյեմբերի 13-ից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1256 զոհվածի աճյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում