Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան

Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՄենք իսկապես պետք է խնդրենք, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանից հետո ժամանակավոր կառավարությունը ղեկավարի: Այս մասին մշակույթային գործիչների, իրավաբանների գիտնականների հավաք-քննարկման ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը:

«Դեռ մոտ 6 ամիս առաջ էլի խոսում էինք որոշ իրավիճակներից, էլի ասում էին՝ «ո՞ւմ ես դու տեսնում Նիկոլից հետո», ես ասում էի` այն մարդը, ով պիտի գա, նրան պետք է շատ խնդրեն, որ գա, որովհետև ո՞ր նորմալ մարդը կվերցնի այս փլուզված համակարգը»,-ասաց նա:

Երվանդ Երզնկյանի խոսքով՝ պետք է ծայրահեղական չլինել, գնալ համախմբման ճանապարհով, անգամ համոզել պատգամավորներին, որպեսզի հնարավոր լինի հասնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին:

«Անվանի մարդիկ այս գործընթացներին պետք է մասնակցեն, դա էլ պայքարի ձև է, պետք չէ իրենց վախեցնել»,-ասաց նա:

Երվանդ Երզնկյանի խոսքով՝ պետք է ավելի ճկուն լինել և պայքարին ներգրավել շատերին: Նա նաև առաջարկեց նախնական քննարկումները անել փակ ֆորմատով, այնուհետև հանրայնացնել անելիքների հետ կապված որոշումները:

Հիշեցնենք, որ Իրավաբանները, գիտնականները, մշակույթի և արվեստի գործիչները հավաք-քննարկում են անում։ Նրանք ներկայացնում են իրենց կարծիքը, քաղաքացիական դիրքորոշումներն ու համոզմունքները՝ ստեղծված իրավիճակի և այս իրավիճակից դուրս գալու ելքերի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում