Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ ընտրելով՝ իշխանությունները հօդս ցնդեցրին միֆը, թե կան նախկիններ և նորեր, այս մասին այսօր մտավորականների, գիտնականների, իրավաբանների հավաք-քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Ըստ նրա՝ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին, կոռումպացված և կեղծարար մարդ Հայաստանում չկա։ «Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակումը շատ վատ հետևանքներ է ունենալու»,– ասաց նա։
Ավետիք Իշխանյանի խոսքով` այս իրավիճակում, երբ մենք կորցրել ենք երկրի զգալի մասը, չի կարելի խոսել ինչ-որ հարցերից ինչպիսիք են ժողովրդավարական քայլերը, սահմանադրական քայլերը։
Վերջինիս պնդմամբ` այս քննարկումները պետք է վճռական գործողությունների հանգեն, որովհետև արդեն հայկական կողմից հնչում են արտահայտություններ, որոնց մասին թշնամին կերազեր, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Շուշին ադրբեջանական է, քանի որ նախկինում մեծամասմամբ ադրբեջանցիներով է բնակեցված եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում