Կոտայքում Mercedes-ը կամրջից ցած է ընկել (լուսանկարներ)

Կոտայքում Mercedes-ը կամրջից ցած է ընկել (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Shamshyan.com Հունվարի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 02:10-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ընկել ցած: Վարորդը հիվանդանոցում մահացել է:

Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում