15.3% անկում. անշարժ գույքի շուկայի վիճակը Հայաստանում

15.3% անկում. անշարժ գույքի շուկայի վիճակը Հայաստանում

ՀՈՒՆՎԱՐԻ 24, ԵՐԵՎԱՆ, Telegram: «Հայաստանը թվերով և փաստերով» տելեգրամյան ալիքը վերլուծել է 2020թ.-ին Հայաստաոնում անշարժ գույքի շուկայի ցուցանիշները:

Այսպիսով, 2020թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել 15.3%-ով քիչ գործարք, քան 2019թ.-ին: Հատկանշական է, որ չորրորդ եռամսյակում տեղի է ունեցել 33.6%-ով ավելի քիչ գործարք, քան նախորդ հաշվետու ժամանակաշրջանում: 

Գործարքների նվազումը անհավասարաչափ է բաշխված Հայաստանում տարածքում: Սյունիքում եղել է 40% անկում, իսկ Տավուշում՝ 30%:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, ապա հասանելի են դեռևս միայն մինչև նոյեմբեր ամսվա ցուցանիշները: Եթե 2020թ.-ի ապրիլին Երևանում մեկ քառակուսի մետրը միջինում արժեր 670.000 դրամ, ապա նոյեմբերին՝ 610.000 դրամ էր: Իսկ մարզերում գները հիմնականում կայուն են մնացել: 

Ըստ տելեգրամյան ալիքի գնահատման՝ անշարժ գույքի շուկայում վերջին 11 տարիների ընթացքում նման անկում չի գրանցվել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում