Արցախում ստեղծվել է ՆԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ համաձայն հրամանագրի՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: