Իրանն Ադրբեջանի հետ սահմանին երկաթուղու կառուցում կսկսի

Իրանն Ադրբեջանի հետ սահմանին երկաթուղու կառուցում կսկսի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Tert.am: Իրանի Արդեբիլ հյուսիսարևմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը: Այս մասին ասել է Արդեբիլի նահանգապետ Աքբար Բեհնամջուն, փոխանցում է Trend-ը։

Նա նշել է, որ այդ նախագծի կապակցությամբ տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում ադրբեջանա-իրանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել:

Բեհնամջուի խոսքով՝ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է։

Նահանգապետը նշել է, որ երկաթուղին կնպաստի Ադրբեջան, Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ Արդեբիլ նահանգից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում