Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք պատերազմում Հայաստանի հետ. Էրդողան

Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք պատերազմում Հայաստանի հետ. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25,  Dunvar English: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին թուրքական ԱԹՍ-ների համար անհրաժեշտ սարքավորումներ չտրամադրելու համար: Այս մասին հայտնում է “Duvar English” պարբերականը:

«Մենք նրանցից տեսախցիկներ ենք ուզում սակայն մեզ դա չեն տրամադրում: Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք պատերազմում Հայաստանի հետ: Հայաստանը հարձակվել է մեր դաշնակցի վրա և մենք ինչով կարող ենք պետք է օգնենք նրանց»,-նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ շնորհիվ իր «վատ հարևանների» Թուրքիան արդեն իր ԱԹՍ-ների համար արտադրում է սեփական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում