AM | RU
USD
EUR
RUB

Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու. Ս. Օհանյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Tert.amԲանակն այն կառույցն է, որը միշտ կազմակերպչական առումով տարբերվել է մնացած կառույցներից, բանակն ամենամեծ հնարավորություններն ունի ինքնակազմակերպվելու․ և այսօր էլ այդ ինքնակազմակերպման շուրջը պետք է հավաքվենք, որ այս հոգեբանական իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ այս 30 տարվա ընթացքում, իհարկե, ունենալով բազմաթիվ բացթողումներ, այնուամենայնիվ ստեղծվել են անվտանգային համակարգն ու բանակը, իշխանության բոլոր թևերը, և այդ բոլոր ուղղություններով առաջընթաց եղել է: «Յուրաքանչյուր քաղաքական ուժի մեծահոգությունն ու հնարամտությունն է տեսնել լավը, տեսնել հիմքը և այդ հիմքի վրա կառուցել քո տունը, ոչ թե հիմնահատակ քանդել և քանդելուց հետո, առավել ևս չիմանալով թե ինչպես են պետական տունը կառուցում, սկսել անկազմակերպ քայլեր իրականացնել բոլոր ուղղություններով: Սա է արվել պետական կառավարման վերջին 2.5 տարիներին: Ինչպե՞ս կարելի է գոնե արցախյան բանակցային գործընթացների ընթացքում չխոսել այն մարդկանց հետ, որոնք այս ամբողջ 30 տարիների ընթացքում այդ գործընթացը առաջ են տարել, ինչ-որ բանի են հասել, ինչ-որ մի արդյունք են գրանցել՝ թեկուզ փխրուն, բայց ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղությունը կարգավիճակը պահպանվել է»,- նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արել են, որ այս պատերազմը լինի՝ միգուցե չգիտակցելով:

Օհանյանն ընդգծեց, որ Անվտանգության խորհրդի դերն այս պատերազմում շատ ցածր է եղել: ըստ նրա՝ երկրի ղեկավարը պետք է բոլոր օղակները պարբերաբար, մշտապես օգտագործեր պատերազմական ժամանակահատվածում կառավարումն իրականացնելու համար, իսկ Անվտանգության խորհուրդն այն վայրն էր, որտեղ որ համապատասխան որոշումներ պետք է ընդունվեին:

«Պետական մակարդակի մարդիկ պարտավոր էին վերախմբավորումներ իրականացնել և փակել այն ճեղքը, որը մխրճված վայրից 283 կմ բերեց,հասցրեց մինչև Շուշի, մնացածից՝ մոտ 265 կմ-ից, մեզ այսօր մնացել է միայն 100 կմ հատված, մնացած բոլորը մենք պետք է 0-ից կառուցենք: Մեր ազգային գաղափարախոսության մեջ խախտվել է այն առանձահատկությունը, որ վտանգի պահին հայ ժողովուրդը միասնական է: Այս իշխանության օրոք վտանգի պահին մենք միասնական չեղանք, հակառակը՝ Ալիևը հոխորտաց, ինքն սկսեց պատրազմը և ինքն էլ իր պատերազմն անվանեց հայրենական, փոխանակ մենք այդ ամեն ինչը հակադրեինք և համախմբեինք մեր ժողովրդին՝ հայրենական պատերազմ վարելու համար»,- ասաց նա:

Օհանյանը հավելեց, որ փոխարենը մենք մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, ազգային հերոսի կոչումներ և այլն: «Այսինքն՝ մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, ամեն ինչ արել ենք, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի, և նաև խրախուսել ենք այդ ամբողջ նահանջը: Ահա սա է այն ճանապարհը, որ այս պատերազմի ժամանակ մենք տեսել ենք»,- շեշտեց նա:

Օհանյանի խոսքով՝ եթե ինչ-որ մի ստորաբաժանում ձախողվում է, այդ ստորաբաժանման հրամանատարը փոխվում է, հիմա ձախողել է նաև պետությունը ու պետք է փոխվի իշխանությունը։

«Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու, սա է պատճառը, որ մենք մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի ձախողումներ ունենալ, թե՞ ոչ», - ընդգծեց նա:

Լրահոս
Էրդոհանի խոսնակը ևս դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը Ոստիկանության սպաները շարունակում են կանգնել բանակի կողքին ու հրաժարական պահանջել Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը մասնակցում է Փաշինյանի աջակիցների երթին։ Առաջնագծում տիրող իրավիճակի մասին Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության շրջանակներում. Վանեցյան Վազգեն Մանուկյանը կոչ արեց բարիկադներով փակել Բաղրամյան պողոտան Ալիեւ. «Դաշնակիցները ուզում են վերակենդանացնել Հայաստանի բանակը» Վարանգաթաղն ազատագրելիս զոհված կամավորի ընտանիքը հրաժարվել է հյուրընկալել Աննա Հակոբյանին Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, արտահերթ նիստ չի լինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում. կա՛նգ առեք․Սամվել Բաբայանի կոչը Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանից ողջունում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին (տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեի կոչը Բոլորս պետք է ոտքի կանգնենք և միմիայն սահմանադրական ճանապարհով հեռացնենք այս իշխանությանը. Արտակ Թովմասյան ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել. Իլհամ Ալիևը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Այն, ինչ լսում ենք հրապարակից, քաղաքագիտական անգրագիտություն. Ռուբեն վարդապետ Զարգարյան Կոչ եմ անում Արմեն Սարգսյան չստորագրել. Էդմոն Մարուքյան ՆԱՏՕ-ի անդամ 2 պետության նավերը մտել են Սև ծով. ՌԴ-ն հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնային խորհրդում մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը Համահայկական ազգային համաձայնություն շարժման հայտարարությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր գեներալիտետի ցավը տանեմ. Արամո Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին․ Գորիսի քաղաքապետ Բանակի գեներալներին ձերբակալելու հրահանգի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ զորամիավորումների ղեկավար կազմին․ Լևոն Մնացականյան Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները խոսել են իրար հետ Երդվում եմ հորս գերեզմանով՝ երբեք թուրքից ոչինչ չեմ խնդրել, միշտ իրենք են խնդրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իլհամ Ալիեւը՝ Հայաստանում ընթացող զարգացումների մասին Խնդրում ենք միանալ ՀՀ զինված ուժերին․ ԱԱԾ նախկին աշխատակիցների կոչն Աբազյանին Ձախողված մարդիկ պետք է գնան. Հունան Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը նոր հրամանագիր է ստորագրել Ծեծկռտուք ցուցարարների միջև. հրապարակում թեժ է (տեսանյութ) Ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարական են պահանջում Սուքիասյանը բանկերը փակում է, որ հանրահավաք գնան Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը պատրաստվում է մտնել ՊՆ ու ձերբակալել գեներալներին. Իշխան Սաղաթելյան Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին կոչ է անում չտրվել անօրինական հրամաններին․ հայտարարություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan