Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Facebook: Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում