ԵԽԽՎ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել արագ իրականացնել եռակողմ համաձայնագրի դրույթները

ԵԽԽՎ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել արագ իրականացնել եռակողմ համաձայնագրի դրույթները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Panorama.amԱդրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը և հնարավորինս արագ կյանքի կոչեն Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դրույթները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է ԵԽԽՎ-ի երկուշաբթի օրն ընդունած բանաձևում, որը հիմնված է դիտորդական կոմիտեի 2020թ. դիտարկումների վրա:

Վեհաժողովը նշել է Ռուսաստանի դերը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում: «Կոչ ենք անում Բաքվին և Երևանին որքան հնարավոր է շուտ կատարել մարդասիրական խնդիրներին վերաբերող 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»,- շեշտվում է փաստաթղթում: ԵԽԽՎ-ն նաև խորհուրդ է տվել անհապաղ սկսել ռազմագերիների փոխանակումը, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը:

Վեհաժողովում հայտնել են լուրջ մտահոգություններ հակամարտության ընթացքում Արցախում հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ, ինչպես նաև կրոնական կոթողներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին տեղեկությունների մասով: ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ այդ դեպքերը լիարժեք քննության կենթարկվեն: «Յուրաքանչյուր խախտում պետք է վերացվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,-ասվում է բանաձևում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում