Լավրովը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները կախված չեն լինելու ԱՄՆ-ի «քմահաճույքներից»

Լավրովը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները կախված չեն լինելու ԱՄՆ-ի «քմահաճույքներից»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Tert.amՄոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները կախված չեն լինի ԱՄՆ-ի «քմահաճույքներից», որը, ապօրինի պատժամիջոցներ կիրառելով, փորձում է վնասել երկու երկրների գործընկերությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր հարաբերությունները զարգանում են՝ ելնելով երկու պետությունների, երկու ժողովուրդների շահերից, և մենք կառուցում ենք մեր ծրագրերը՝ առանց նայելու որևէ երրորդ կողմի»,- ասել է Լավրովը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո:

Նա ավելացրել է, որ որոշ միջազգային խաղացողներ փորձում են ոչ լեգիտիմ եղանակներով սահմանափակել փոխշահավետ համագործակցությունը Մոսկվայի և Թեհրանի միջև՝ «չարաշահելով» միջազգային օրենսդրությանը հակասող միակողմանի սահմանափակումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում