AM | RU
USD
EUR
RUB

Շուշիի բնակֆոնդը սպառված էր, ադրբեջանցի փախստականներին տեղ չկար. Շուշիի քաղաքապետ (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Tert.amՇուշիում հինգ թանգարան է մնացել, մշակութային արժեքներ, փաստաթղթեր, պատմությունը, ոչ ոք չէր հավատում, որ Շուշի չենք վերադառնալու, բոլորին թվում էր, որ քաղաքը լքելը ժամանակավոր է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Շուշիի մարտերին, ապա Սարգսյանի խոսքով և՛ անկազմակերպվածություն է եղել, և՛ նահանջի հրաման, թե ով է տվել հրամանը հայտնի չէ. «Մինչև Շուշի հասնելը մարտերը պետք է ճնշվեին Հադրութում, դիմացը փակվեր, բայց այդտեղից նահանջ եղավ ու իրենք 70-80 կմ քայլելով հասան Շուշիի մատույցներ: Եչբ հասան Քրինտակ, գոնե ես մտածում էի, որ այդտեղ իրենց ողնաշարը պետք է ջարդվեր, որովհետև հնարավորություն կար, բայց չգիտես ինչու իրենք առաջ եկան և այդտեղից անցել են մայրուղին և վերցրել իրենց տիրապետության տակ»:

Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի, ի՞նչ է կատարվում Շուշիում, ովքեր են այնտեղ, Արծվիկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ է, որ ադրբեջանական զորքն է, խաղաղ բնակիչներ չկան, չնայած ստիպում են, որ գան, սակայն չեն գալիս.«Փախստականներին ընտրության առաջ են կանգնեցնում, որ եթե չգնան Շուշիում ապրեն նրանց կզրկեն փախստականի կարգավիճակից, կհեռացնեն աշխատանքից, սակայն դեռ Շուշին չի բնակեցվել:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Շուշի 90 տոկոս փախստականների վերադարձ էր լինելու և այդ դեպքում արդյոք Շուշին կլինե՞ր հայկական, հիմա գնահատելով ո՞ր տարբերակն էր նախընտրելի՝ փախստականների վերադարձ, թե՞ Շուշին տալ, քաղաքապետն ասաց. «2008-ից Շուշիի բնակֆոնդը սպառված էր, բոլոր շենքերը բնակեցված էր, հետևաբար չէր գալու փախստական թուրքն ինձ ասեր՝ դուրս արի, ես ապրեմ, իսկ եթե ուզում էին ապրել, թող գային այլ տարածքում բնակարան սարքեին ու ապրեին: Կարելի էր գնալ այդ համաձայնությանը, միևնույն է փախստականները չէին գալու: Շուշիում վեց հին հայկական գերեզման կա, Շուշին միշտ հայկական է եղել»:

Հարցին, թե ինչ են կարողացել պահպանել Շուշիից, դուրս բերել, քաղաքապետն ասաց, որ ոչինչ դուրս չեն հանել քաղաքից, ո՛չ սեփական ունեցվածք, ո՛չ պատմական արժեքներ, վկայություններ ու փաստաթղթեր. «Հինգ թանգարան է մնացել Շուշիում, ոչ մի բան չենք վերցրել, ոչ մի փաստաթուղթ, Վազգեն Սարգսյանի արձանի համար էլ ինձ զանգեց Վազգեն Սարգսյանի եղբորորդին, որ արձանը տեղափոխենք, բայց ես դա արդեն չէի կարող կազմակերպել, դա արդեն ռուսական կողմի հետ պետք է համաձայնեցվեր, քաղաքապետարանից էլ ոչինչ չենք վերցրել, մի քանի անգամ մտածում էի դրոշը, կնիքը վերցնել, բայց չարեցի, չէի մտածում այս ելքի մասին, մտածում էի՝ եթե դնեմ մեքենայիս մեջ, ռումբով խփեն մեքենայիս, ապահով չէ, իսկ աշխատասենյակում ապահով է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է լրատվամիջոցներին ԳՇ պետը բախումների չի տանում. Արա Զոհրաբյան Փաստորեն հույսերս ապարդյուն էին. Ռոբերտ Հայրապետյան Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն» Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ. Արմեն Աշոտյան Որ լսում եմ Ալիևի հայտարարությունները, գիշերները չեմ քնում. Տեղի համայնքապետ Նոր նշանակում՝ Արցախում Դոլարն ու եվրոն էժանացել են Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է Օնիկ Գասպարյանի մասին նախագահի որոշմանը Նոր թանկացում. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ՝ դավաճանն աջակցություն չունի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց գեներալ Վրեժ Գաբրիելյանին Коммерсантъ-ը ծաղրել է Փաշինյանին. Mediaport Նախագահը որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Արցախի Կարմիր Շուկան վտանգվա՞ծ է. Ադրբեջանցիները 30 գերու վերադարձի դիմաց առաջարկություն են արել. Փաշինյանը կողմ է, ԱԳՆ-ն՝ դեմ. «Մեդիապորտ» Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Փաշինյանին հսկում էր նաև քաղաքացիական հագուստով ծառայողների մի քանի շարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության Նիկոլին նիկոլավարի հանել չի եղել ու չի լինելու. Էդմոն Մարուքյան Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյից օգնություն է խնդրել Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էդմոն Մարուքյանին Նոր մանրամասներ՝ Տեր Կյուրեղի մահվամբ վթարի գործով․ վարորդը ևս քահանա է եղել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերված մասնակիցներին ետ են տանում տուրիստական բարձրակարգ ավտոբուսներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան. «Իրավունք» Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյան Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն Վերսկսվել են որոնողական աշխատանքները Ես պնդում եմ, որ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է. Մովսես Հակոբյան. «Իրավունք» Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ 30 հազար դոլար է պահանջել անհետ կորած զինծառայողի հորից՝ խաբելով, թե գիտի որդու գտնվելու վայրը ու կարող է բերել Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ» Երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հարթակին էր նաև Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ, գալիս, ի՞նչն ա անվտանգ․ Սյունիքի մարզպետ. «Հրապարակ» Ինչպես են իշխանության չինովնիկները մարդկանց բերել Փաշինյանի հանրահավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ելույթի մեսիջները. «Ժողովուրդ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan