Շուշիի բնակֆոնդը սպառված էր, ադրբեջանցի փախստականներին տեղ չկար. Շուշիի քաղաքապետ (տեսանյութ)

Շուշիի բնակֆոնդը սպառված էր, ադրբեջանցի փախստականներին տեղ չկար. Շուշիի քաղաքապետ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Tert.amՇուշիում հինգ թանգարան է մնացել, մշակութային արժեքներ, փաստաթղթեր, պատմությունը, ոչ ոք չէր հավատում, որ Շուշի չենք վերադառնալու, բոլորին թվում էր, որ քաղաքը լքելը ժամանակավոր է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Շուշիի մարտերին, ապա Սարգսյանի խոսքով և՛ անկազմակերպվածություն է եղել, և՛ նահանջի հրաման, թե ով է տվել հրամանը հայտնի չէ. «Մինչև Շուշի հասնելը մարտերը պետք է ճնշվեին Հադրութում, դիմացը փակվեր, բայց այդտեղից նահանջ եղավ ու իրենք 70-80 կմ քայլելով հասան Շուշիի մատույցներ: Եչբ հասան Քրինտակ, գոնե ես մտածում էի, որ այդտեղ իրենց ողնաշարը պետք է ջարդվեր, որովհետև հնարավորություն կար, բայց չգիտես ինչու իրենք առաջ եկան և այդտեղից անցել են մայրուղին և վերցրել իրենց տիրապետության տակ»:

Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի, ի՞նչ է կատարվում Շուշիում, ովքեր են այնտեղ, Արծվիկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ է, որ ադրբեջանական զորքն է, խաղաղ բնակիչներ չկան, չնայած ստիպում են, որ գան, սակայն չեն գալիս.«Փախստականներին ընտրության առաջ են կանգնեցնում, որ եթե չգնան Շուշիում ապրեն նրանց կզրկեն փախստականի կարգավիճակից, կհեռացնեն աշխատանքից, սակայն դեռ Շուշին չի բնակեցվել:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Շուշի 90 տոկոս փախստականների վերադարձ էր լինելու և այդ դեպքում արդյոք Շուշին կլինե՞ր հայկական, հիմա գնահատելով ո՞ր տարբերակն էր նախընտրելի՝ փախստականների վերադարձ, թե՞ Շուշին տալ, քաղաքապետն ասաց. «2008-ից Շուշիի բնակֆոնդը սպառված էր, բոլոր շենքերը բնակեցված էր, հետևաբար չէր գալու փախստական թուրքն ինձ ասեր՝ դուրս արի, ես ապրեմ, իսկ եթե ուզում էին ապրել, թող գային այլ տարածքում բնակարան սարքեին ու ապրեին: Կարելի էր գնալ այդ համաձայնությանը, միևնույն է փախստականները չէին գալու: Շուշիում վեց հին հայկական գերեզման կա, Շուշին միշտ հայկական է եղել»:

Հարցին, թե ինչ են կարողացել պահպանել Շուշիից, դուրս բերել, քաղաքապետն ասաց, որ ոչինչ դուրս չեն հանել քաղաքից, ո՛չ սեփական ունեցվածք, ո՛չ պատմական արժեքներ, վկայություններ ու փաստաթղթեր. «Հինգ թանգարան է մնացել Շուշիում, ոչ մի բան չենք վերցրել, ոչ մի փաստաթուղթ, Վազգեն Սարգսյանի արձանի համար էլ ինձ զանգեց Վազգեն Սարգսյանի եղբորորդին, որ արձանը տեղափոխենք, բայց ես դա արդեն չէի կարող կազմակերպել, դա արդեն ռուսական կողմի հետ պետք է համաձայնեցվեր, քաղաքապետարանից էլ ոչինչ չենք վերցրել, մի քանի անգամ մտածում էի դրոշը, կնիքը վերցնել, բայց չարեցի, չէի մտածում այս ելքի մասին, մտածում էի՝ եթե դնեմ մեքենայիս մեջ, ռումբով խփեն մեքենայիս, ապահով չէ, իսկ աշխատասենյակում ապահով է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում