AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին

 

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանական Մարդու իրավունքների և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացնելուց հետո այժմ աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ար­ման Թաթոյանի դեմ:

Հաճախ իշխանական խմբակցության պատգամավորները գրառումներ են անում կամ խոսում Թաթոյանի կողմնակալության մասին, փորձում նրան մեղադրել Հայաստանի շահերի դեմ գործելու մեջ: Բանն այն է, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո Արման Թաթոյանը միակ պետական պաշտոնյան է, որը հաճախ է խոսում իշխանությունների սխալներից, և այդ հանգամանքը թերևս վերջիններիս դուր չի գալիս: Իշխանական խմ­բակցությունը Արդարադատության նախարարության հետ համատեղ փորձում է հասնել նրան, որ վերջինս ինքնակամ հրաժարական տա, հեռանա:

Ի՞նչ է մտածում այս առնչությամբ Թաթոյանը: ՄԻՊ-ից հայտնեցին. «Նման խոսակցություններ չենք մեկնաբանում»: Նշենք, որ Թաթոյանը օմբուդսմեն էր ընտրվել 2016 թ. փետրվա­րին՝ ՀՀ Սահմանադրությամբ 6 տարի ժամկետով, այսինքն՝ դեռ մեկ տարի կա մինչև ՄհՊ-ի պաշտնավարման ժամկետի ավարտը: Իսկ, ըստ Սահմանադրության 193-րդ հոդվածի, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, ՀՀ քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգոր­ծունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Փաշինյանն ու իր «թիմը» կատարել են հավանական ու անհավանական բոլոր այն քայլերը, որոնք ամբողջությամբ բացահայտում են նրանց ապազգային էությունը․ Հասրաթյան Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ. Տիգրան Աբրահամյան Երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է լրատվամիջոցներին ԳՇ պետը բախումների չի տանում. Արա Զոհրաբյան Փաստորեն հույսերս ապարդյուն էին. Ռոբերտ Հայրապետյան Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն» Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ. Արմեն Աշոտյան Որ լսում եմ Ալիևի հայտարարությունները, գիշերները չեմ քնում. Տեղի համայնքապետ Նոր նշանակում՝ Արցախում Դոլարն ու եվրոն էժանացել են Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է Օնիկ Գասպարյանի մասին նախագահի որոշմանը Նոր թանկացում. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ՝ դավաճանն աջակցություն չունի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց գեներալ Վրեժ Գաբրիելյանին Коммерсантъ-ը ծաղրել է Փաշինյանին. Mediaport Նախագահը որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Արցախի Կարմիր Շուկան վտանգվա՞ծ է. Ադրբեջանցիները 30 գերու վերադարձի դիմաց առաջարկություն են արել. Փաշինյանը կողմ է, ԱԳՆ-ն՝ դեմ. «Մեդիապորտ» Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Փաշինյանին հսկում էր նաև քաղաքացիական հագուստով ծառայողների մի քանի շարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության Նիկոլին նիկոլավարի հանել չի եղել ու չի լինելու. Էդմոն Մարուքյան Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյից օգնություն է խնդրել Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էդմոն Մարուքյանին Նոր մանրամասներ՝ Տեր Կյուրեղի մահվամբ վթարի գործով․ վարորդը ևս քահանա է եղել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերված մասնակիցներին ետ են տանում տուրիստական բարձրակարգ ավտոբուսներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան. «Իրավունք» Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյան Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն Վերսկսվել են որոնողական աշխատանքները Ես պնդում եմ, որ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է. Մովսես Հակոբյան. «Իրավունք» Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ 30 հազար դոլար է պահանջել անհետ կորած զինծառայողի հորից՝ խաբելով, թե գիտի որդու գտնվելու վայրը ու կարող է բերել Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ» Երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հարթակին էր նաև Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ, գալիս, ի՞նչն ա անվտանգ․ Սյունիքի մարզպետ. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan