AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ»․ Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թ․ Վարդանյան

 

«Այս օրերին հաճախ է խոսվում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն շփվում, նաև դա է պատճառր, որ Հայկ Մարությանը տարին կլոր արձակուրդում է, չի ցանկանում աշխատանքի գնալ: Երկու օր առաջ, սակայն, Մարությանը հայտնվել է քաղաքապետարանում՝ վերադառնալով հերթական արձակուրդից, և անգամ գործակարգավարականի նիստ է անցկացրել: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, թե դիսպետչերականի ժամանակ Մարությանն իր և Փաշինյանի լարված հարաբերությունների թեմայով այսպիսի արտահայտություն է թույլ տվել, որ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:

Ավագանու «Լույս» խմբակ­ցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ «Հրապարա­կի» տաղավարում, անդրադառնալով այս թեմային, նախ ասաց, որ այդ խոսակցությունները շատ վաղուց են պտտվում, և տարբեր միջավայրերում Մարությանը բա­վականին կոշտ է արտահայտվում Փաշինյանի հասցեին, բացի այդ, լարված են նաև Մարությանի ու ավագանու «Իմ քայլը» խմբակ­ցության անդամների հարաբերություները, և երբ ռազմական դրությունն ավարտվի, հնարավոր է՝ խմբակցությունը նաև անվստա­հություն հայտնի Մարությանին և նրան փոխարինի Արմեն Կոտոլյա­նով: Եվ այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ավագանու իշխանական խմբակցությունում Մարությանի դեմ, ըստ Վարդանյանի, հենց Նիկոլ Փաշինյանի անձնական նախա­ձեռնությամբ ու հրահրմամբ է: Թեհմինա Վարդանյանը մեկ այլ տեղեկություն էլ հայտնեց, որը մեզ համար նորություն էր: Խոսքը վերա­բերում է բաղաքապետարանի կող­մից ռուսական «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքին:

«Կա խոսակցություն, մաս­նավորապես, վերջին գնման հետ կապված, որ այդ հարյուր՝ իրենց մեկնաբանմամբ, միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «գա­զելների» գնման մեջ առերևույթ կա լրջագույն հանցագործություն, և պտտվում է խոսակցություն, որ շուրջ 50 տոկոս ատկատ կա, որից և օգտվել է Մարությանը»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Նույն խոսակցությունը, հի­շեցնենք, կար նաև հայտնի «Կամազ»-ների գնման հետ կապված, որտեղ, սակայն, իրավապահ մարմինները չցանկացան կոռուպցիոն դրսևորումներ հայտնաբե­րել: Թեհմինա Վարդանյանի կարծի­քով՝ այն ժամանակ Մարությանի և Փաշինյանի հարաբերությունները լարված չէին, և գործ չհարուցվեց, իսկ հիմա Փաշինյանը, իմանալով «Գազել»-ների գործարքի մասին, ասում են՝ զայրացել է:

«Նույնիսկ արդեն քրեական գործ է նախապատրաստվում, որ Մարությանի չհեռանալու դեպքում այդ քրեական գործով վախեցնեն»,- ասաց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Չմոռանաք, որ այդ օրը մարդիկ առանց դիմակ էին». Աննա Կոստանյան Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի Արա Սաղաթելյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար. Վանեցյան Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել Փաշինյանին. Ղազինյան Ամոթ զգո՞ւմ եք, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին. հարց՝ «Իմ քայլի» պատգամավորներին Անգամ անունդ չեմ ուզում տալ այ քաղաքական ոչնչություն. Հասրաթյան ԲԴԽ-ն պարտավոր է դիմել ՍԴ ընդդեմ ԱԺ-ի՝ դատավոր ընտրելու լիազորության չարաշահման համար. Գոռ Հովհաննիսյան Մարտի 9-ից հետո էլ Օնիկ Գասպարյանը մնալու է Հայոց Բանակի հրամանատար. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ կառավարությունն արդյունավետ տնտեսական քաղաքականություն չի վարում. Թաթուլ Մանասերյան. Aravot.am Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին, որոնք Փաշինյանի համար բերված իրերով լցված պայուսակով բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց Կլինի՞ այսօր Փաշինյան-Ծառուկյան հանդիպում. Տոնոյանը պատասխանում է Փաշինյանը նոր նշանակում է ստորագրել Հայաստանում վայրէջք է կատարել իրանական օդանավ, որը միջազգային սանկցիաների տակ է. Սուրեն Սարգսյան Ալիևը սադրիչ հայտարարությամբ տապալում է եռակողմ հայտարարության կյանքի կոչումը Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին. Առաջին ալիքի պարզաբանումը Վտանգավոր է, էջերը կոտրելու համար. Սամվել Մարտիրոսյանի զգուշացումը. ԼՈՒՍԱՆԿԱՐ Կա՛մ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ Փաշինյանը. որոշողը դեռ Օնիկն է. Դավիթ Շահնազարյան «Լրագրողի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի». Ռոբերտ Հայրապետյան «Զգացի՞ք զավեշտը». Գագիկ Սողոմոնյանի գործով փաստաբանը մանրամասներ է ներկայացրել «Ոստիկանությունն ինքն է որոշում՝ իր ծառայության ժամանակ ինչ օգտագործի». ի՞նչի համար են փշալարերը Գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը Իմքայլականները դեմ են պատգամավորի տան դիմաց ծաղկեպսակ դնելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ընտրությունները, որ պետք է կազմակերպվեն Նիկոլի կողմից, ազատ կամարտահայտման խեղաթյուրում են. Մինասյան Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան Օնիկ Գասպարյանի ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք շատ ավելի մեծ կորուստներ չունենալ. Փորձագետ Մի հատ դուրս արի. որ օրը չհարամի, չի կարա. Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը գոռաց լրագրողի վրա. News.am Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. Անդրանիկ Մակարյան Մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը. իսկ այդ ժամանակ մենք... Վաղը Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը (տեսանյութ) Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք «ԼՂ հակամարտությունն ավարտված է. հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու». Ալիև Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին չկատարելու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները. Տիգրան Աբրահամյան Սեյրան Օհանյանն արխիվային լուսանկար է հրապարակել Վազգեն Սարգսյանի հետ Զինվորականները հրաժարվում են պաշտոնից. «Ժողովուրդ» ԲՀԿ-ում սպասողական վիճակ է. ինչ որոշում կկայացնի Ծառուկյանը. «Հրապարակ» Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանում «բազեներին թև տվեցին»․ Թոմաս դե Վաալ. «Առավոտ» Պատերազմի ժամանակ մահվան դեպքերի մեծ մասը զրահաբաճկոնների պակասի պատճառով էր. պահեստազորի սպան մանրամասնում է. «Իրավունք» Փաշինյանը Հայկ Սարգսյանին սաստել է «լևի» գնալու համար. «Իրավունք» Աննա Հակոբյանը հանդիպել է ԼԳԲՏ համայն­քի կարկառուն պաշտպան Լարա Ահարոնյանի հետ. Ինչ են քննարկել. «Իրավունք»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan