Բերվել է ևս 31 զինծառայողի մարմին. անհետ կորած զինծառայողի հորեղբայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բերվել է ևս 31 զինծառայողի մարմին. անհետ կորած զինծառայողի հորեղբայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Panorama.amԵրեկ բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է անհետ կորածի զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:

«Դա այն է, որ ասում էին տարբեր տեղերում կան թաղված մարմիններ, հերթով օրերը, տեղերը ասում են, ԱԻ նախարարության տղերքը գնում, հանում, բերում են, բայց բոլորն էլ իրենց պարկերի մեջ են տեղադրված: Որոշ մարդկանց մոտ կան փաստաթղթեր, հնարավոր է վաղվանից ցուցակներ էլ գցենք:

Իրենք նախապես ասել էին, որ մոտ 100 հոգու մարմին են տալու, ու արդեն 61-ը տվել են, մնաց ևս 39-ը»,- ասում է Ա. Ղազարյանը:

Նա նշում է, որ ողջերի մասով որոնողական աշխատանքները արդյունքներ չեն տվել, այսօր նորից կշարունակվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում