AM | RU
USD
EUR
RUB

Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը. Սուրեն Սարգսյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Times.amՄիջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջոհ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և ինչ պետք է այս հարցում անի Հայաստանի իշխանությունը։ Գրառումը՝ ստորև։

«Միանգամից ասեմ: Բայդենը ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում, քան իր որևէ իրավանախորդ:

1. Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները լարված են:

2. Թուրքական ագրեսիան և ներգրավվածությունն արցախյան պատերազմում ԱՄՆ համար ակնհայտ է:

3. Պարտվող կողմին պետք է մի բան տալ, Թուրքիային էլ մի քիչ ճնշել:

4. Հայ համայնքին տարիներ առաջ խոստում է տրվել և չի իրականացվել Օբամա-Բայդեն զույգի կողմից:

5. Խոստումն առկա է նաև հիմա և համայնքի կողմից կա ճնշում:

6. Կան Կոնգրեսի պալատների բանաձևերը ճանաչման վերաբերյալ, որոնց վրա կարող է հղում անել Բայդենը:

7. Բայդենի կոնգրեսական ողջ թիմը կողմ է քվեարկել ճանաչմանը:

8. Բայդենը հայկական հարցից քաջատեղյակ է:

9. Ամենակարևորը՝ հայ-թուրքական «հաշտեցման» պրոցես չկա:

Ինչ պետք է (չ)անի Հայաստանի իշխանությունը

1. Ակնհայտ է, որ փետրվարից Թուրքիան լոբբիստական և դիվանագիտական արշավ է սկսելու Վաշինգտոնում: Արշավ պետք է սկսենք նաև մենք և օգնենք լոբբիստներին ու համայնքին: Եթե ունակ չենք օգնելու, ապա գոնե չխանգարենք:

2. Որևէ պարագայում չի կարելի տրվել թուրքական ճնշումներին կամ «ուտել թուրքական կուտը» մինչ ապրիլ 24:

3. Եթե սկսվի հայ-թուրքական որևէ գործընթաց, այդ հիմքով Բայդենը կխուսափի ճանաչումից՝ դա կխանգարի իրեն: Իսկ թուրքերին հենց դա է պետք: Դրա համար էլ Անկարայից եկող հայտարարություններ կան:

4. Պետք է զանգի Բայդենին և շնորհակալություն հայտնի ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշման համար:

5. Դեսպանին չփոխի գոնե այս պատասխանատու փուլում:

Հարց կառաջանա: Ինչու՞ է պետք կենտրոնանալ Ցեղասպանության ճանաչման վրա՝ այս կատաստրոֆիկ ժամանակահատվածում: Պատասխանն ակնհայտ է: Ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում և իրավական ու քաղաքական գնահատական է: Դա նաև մեզ համար ցիկլի փակում է Վաշինգտոնում, որից հետո ամբողջ ռեսուրսը կարող ենք կենտրոնացնել Հայաստանի և Արցախի վրա:

 

Լրահոս
Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի Արա Սաղաթելյանին հետապնդում են իր քաղաքական հայացքների համար. Վանեցյան Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել Փաշինյանին. Ղազինյան Ամոթ զգո՞ւմ եք, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին. հարց՝ «Իմ քայլի» պատգամավորներին Անգամ անունդ չեմ ուզում տալ այ քաղաքական ոչնչություն. Հասրաթյան ԲԴԽ-ն պարտավոր է դիմել ՍԴ ընդդեմ ԱԺ-ի՝ դատավոր ընտրելու լիազորության չարաշահման համար. Գոռ Հովհաննիսյան Մարտի 9-ից հետո էլ Օնիկ Գասպարյանը մնալու է Հայոց Բանակի հրամանատար. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ կառավարությունն արդյունավետ տնտեսական քաղաքականություն չի վարում. Թաթուլ Մանասերյան. Aravot.am Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին, որոնք Փաշինյանի համար բերված իրերով լցված պայուսակով բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց Կլինի՞ այսօր Փաշինյան-Ծառուկյան հանդիպում. Տոնոյանը պատասխանում է Փաշինյանը նոր նշանակում է ստորագրել Հայաստանում վայրէջք է կատարել իրանական օդանավ, որը միջազգային սանկցիաների տակ է. Սուրեն Սարգսյան Ալիևը սադրիչ հայտարարությամբ տապալում է եռակողմ հայտարարության կյանքի կոչումը Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին. Առաջին ալիքի պարզաբանումը Վտանգավոր է, էջերը կոտրելու համար. Սամվել Մարտիրոսյանի զգուշացումը. ԼՈՒՍԱՆԿԱՐ Կա՛մ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ Փաշինյանը. որոշողը դեռ Օնիկն է. Դավիթ Շահնազարյան «Լրագրողի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի». Ռոբերտ Հայրապետյան «Զգացի՞ք զավեշտը». Գագիկ Սողոմոնյանի գործով փաստաբանը մանրամասներ է ներկայացրել «Ոստիկանությունն ինքն է որոշում՝ իր ծառայության ժամանակ ինչ օգտագործի». ի՞նչի համար են փշալարերը Գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը Իմքայլականները դեմ են պատգամավորի տան դիմաց ծաղկեպսակ դնելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ընտրությունները, որ պետք է կազմակերպվեն Նիկոլի կողմից, ազատ կամարտահայտման խեղաթյուրում են. Մինասյան Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան Օնիկ Գասպարյանի ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք շատ ավելի մեծ կորուստներ չունենալ. Փորձագետ Մի հատ դուրս արի. որ օրը չհարամի, չի կարա. Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը գոռաց լրագրողի վրա. News.am Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. Անդրանիկ Մակարյան Մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը. իսկ այդ ժամանակ մենք... Վաղը Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը (տեսանյութ) Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք «ԼՂ հակամարտությունն ավարտված է. հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու». Ալիև Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին չկատարելու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները. Տիգրան Աբրահամյան Սեյրան Օհանյանն արխիվային լուսանկար է հրապարակել Վազգեն Սարգսյանի հետ Զինվորականները հրաժարվում են պաշտոնից. «Ժողովուրդ» ԲՀԿ-ում սպասողական վիճակ է. ինչ որոշում կկայացնի Ծառուկյանը. «Հրապարակ» Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանում «բազեներին թև տվեցին»․ Թոմաս դե Վաալ. «Առավոտ» Պատերազմի ժամանակ մահվան դեպքերի մեծ մասը զրահաբաճկոնների պակասի պատճառով էր. պահեստազորի սպան մանրամասնում է. «Իրավունք» Փաշինյանը Հայկ Սարգսյանին սաստել է «լևի» գնալու համար. «Իրավունք» Աննա Հակոբյանը հանդիպել է ԼԳԲՏ համայն­քի կարկառուն պաշտպան Լարա Ահարոնյանի հետ. Ինչ են քննարկել. «Իրավունք» Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․ Արարատի քաղաքապետ. «Ժողովուրդ» Փա­շինյանը բավարարում է ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի պահանջները. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan