Առաջիկայում «Հայրենիք» կուսակցությունը կձևավորի կանանց ու երիտասարդների ավելի կուռ խորհուրդներ
27/01/2021 14:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Times.am: «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են մարզային հանդիպումները։ Կուակցությունից հայտնում են, որ Խորհրդի անդամներն այս անգամ աշխատանքային քննարկումներ են անցկացրել Լոռու մարզային գրասենյակում։
Կուսակցության խորհրդի անդամների խոսքով՝ առաջիկայում «Հայրենիք»-ը կձևավորի կանանց ու երիտասարդների ավելի կուռ խորհուրդներ, իսկ մարզային այցերն ավելի հաճախակի կդառնան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում