Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին

Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Tert.amՄիջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ria.ru-ն։

«Միջազային հանրության և, իհարկե, հակամարտության կարգավորմանը մասնակցող երկրների առջև դրված է Լեռնային Ղարաբաղի տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության և վերականգնման հետ կապված մարդասիրական հարցերի լուծման խնդիրը»,- Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։

«Մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում, մասնավորապես համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին», – նշել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ դա «համագործակցության լավ օրինակ է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում