AM | RU
USD
EUR
RUB

Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Tert.amԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ՝ վստահություն հայտնելով, որ այդպես էլ շարունակվելու է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը շատ կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հարգում է ու հետևում է, որ բոլոր ժողովուրդների կրոնական և այլ իրավունքները միշտ պաշտպանված լինեն: Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Նա ցավակցություն է հայտնել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մարդկային զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ պետք աշխատանքներ տարվեն հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: «Մենք այն երկիրն ենք, որը պատերազմ է տեսել և ծանոթ ենք այն ցավերին ու տանջանքներին, որ ժողովուրդը կրում է պատերազմի ընթացքում: Իրանը պատրաստ է մարդասիրական ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ խնդիրները հարթելու համար»,- ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է՝ պատրաստակամ են առավել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում: «Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ, այդ թվում՝ ահաբեկիչների ներկայությունը»,- նշել է նա:

Լրահոս
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա պետք է ինքնասպանություն գործեին. Քոչարյան Ռուսաստանում հերթական ահաբեկչությունն է կանխվել Չեմ պլանավորում սեփական կուսակցություն ստեղծել. Քոչարյան «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք. հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք». հերոս Ալբերտի հոր գրառումը Վազգեն Մանուկյանը հարցաքննվել է. ի՞նչ որոշում է կայացվել ՀՀ իշխանությունները կարող էին ծրագրել Արցախում պարտությունը. Քոչարյան․ «ՏԱՍՍ» Հրաժարվում եմ Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից. գնդապետ Արայիկ Մուրադյան Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել Բոլիվիայում ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ (տեսանյութ) Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի. Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ (տեսանյութ) «Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան կազմակերպել է աներձագի միջոցով. «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել պարզապես անհնար է․ Վարոսյան Կառավարությունը կորոնավիրուսի վարակի տարածման աղբյուր է դառնում. «Ժողովուրդ» «Իմ քայլում» դեմ են կառավարման համակարգը փոխելուն. «Հրապարակ» «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. մեկ օր ջուր չի լինելու Ինչու է Հայկ Սարգսյանը մեկնել Իրան. «Ժողովուրդ» Հակառուսական բլոկի ուժերին հանձնարարություն է իջեցվել հակառուսական ալիքը թեժ պահել. «Փաստ» Ինչու տեղի չի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի միջև հանդիպումը. «Հրապարակ» Փաշինյանն ու իր թիմը բանակ չեն ուզում ունենալ. «Փաստ» Ըստ իշխանությունների, այսօր իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Հրապարակ» «Ողջույն, մարտ». Լիլուն ներկայացել է դասական ոճում (լուսանկար) Ինչպես են անցնում «Ֆեյք պապա» նախագծի նկարահանումները. Tert.am Life «Դաշտը շատ է լցվել համարձակ աղջիկներով»․ Էվա Խաչատրյան (լուսանկարներ) Ժաննա Բուտուլյանի գարնանային լուքը Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում «Ռուսաստանը պաշտոնապես եկել է ԼՂ հինգ տարի ժամկետով, սակայն կարծում եմ՝ իրականում եկել է ընդմիշտ». Կոնստանտին Զատուլին Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Ապրիլի 1-ը պետք է օրացույցում նշվի որպես Նիկոլ Փաշինյանի օր՝ որպես ստախոսի. Ռուբեն Հախվերդյան (տեսանյութ) Եթե չկարողանանք ձևավորել էֆեկտիվ իշխանություն, ազնիվ կլինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը. Հովհաննիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan