Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը քննարկել են ԼՂ շուրջ հայտարարությունների իրագործումը. ՌԴ ԱԳՆ

Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը քննարկել են ԼՂ շուրջ հայտարարությունների իրագործումը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Tert.amԴուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականցումը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում