«Ռուսաստանում համաճարակն աստիճանաբար նահանջում է». Պուտին

«Ռուսաստանում համաճարակն աստիճանաբար նահանջում է». Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Tert.am: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Ռուսաստանի իշխանությունների գործողությունները համապատասխանում են սպառնալիքների մակարդակին և տալիս են դրական արդյունք. Ռուսաստանում համաճարակն աստիճանաբար նահանջում է: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ կառավարության անդամների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պուտինի խոսքերով՝ օբյեկտիվ տվյալները ենթադրում են, որ Ռուսաստանում համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված գործողությունները «համապատասխանում են քաղաքացիների համար առկա սպառնալիքների մակարդակին»:

«Եվ ընդհանուր առմամբ (այդ գործողությունները) տալիս են դրական արդյունք, – նշել է պետության ղեկավարը: – Համաճարակն, իրոք, աստիճանաբար նահանջում է»:

Նա բացատրեl 1, որ հիվանդ ռուսաստանցիների թիվը նվազում է, իսկ ապաքինվածների թիվը «վերջին շրջանում կայուն կերպով գերազանցում է նրանց, ովքեր հիվանդացել են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում