Բանակի տղան… Ապրիլյանում նահատակված Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Բանակի տղան… Ապրիլյանում նահատակված Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Panorama.am: Այսօր՝ հունվարի 28-ին, ապրիլյան պատերազմում նահատակված հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 31 տարեկան:

Արցախի հերոսըՍովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: ՀՀ Զինված ուժերում էր 2007 թվականից: 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար` առաջնագծում:

«Մամ ես արդեն քո տղան չեմ, բանակի տղան եմ»՝ ասել էր մորը:

Արմենակի մայրը՝ տիկին Համեստը, ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ երբեք չի մոռանա 2016 թվականի հունվարի 28-ը: Այդ օրը որդին տանն էր ու մորն ասել էր. «Ես իմ կյանքից շատ գոհ եմ»: Մայրն էլ թե՝ ինչ ես տեսնում դիրքերում, որ գոհ ես:

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին գիշերն էր Արմենակի ու նրա շատ զինակիցների համար: Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իր վրա էր վերցրել կապիտան Արմենակն իր դասակի հետ: Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվել էր երկու անգամ ետ մղել հակառակորդին: Երբ հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման էր տվել: Առաջին անգամ զինվորները չէին լսել հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվել են իրենց հրամատարի հետ, իսկ մյուսները՝ վիրավորվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում