Լավրովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Լավրովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Tert.amՌԴ ԱԳ նախարարն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում Մինսկի խմբի դերը, ինչպես նաև Մերձդնեստրում դրական դինամիկայի վերականգնման հեռանկարները «5+2» ձևաչափով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր: «Մեր համոզմամբ ԵԱՀԿ-ն կարող է ներդրում անել կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում, այդ թվում և քաղաքացիների սոցիալական և տնտեսական իրավունքների ապահովմամբ»,– ասվում է համատեղ ասուլիսից հետո հրապարակված հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում