Ֆիզուլիում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Ֆիզուլիում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանում երեք ադրբեջանցիներ պայթել են ականի վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալությունը:

Անձանցից մեկը զոհվել է, իսկ երկուսը՝ վիրավորվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում