Թեհրան է ժամանել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը տեղափոխող առաջին ինքնաթիռը

Թեհրան է ժամանել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը տեղափոխող առաջին ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Tert.amԻրանի Իսլամական Հանրապետության կառավարության տեղեկատվական պորտալը տեղեկացրել է, որ Իրանը ստացել է ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Իրանի կառավարության թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ գրված է. «Ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութ տեղափոխող ինքնաթիռը հասել է Թեհրանի «Իմամ Խոմենեյի» անվան միջազգային օդանավակայան»:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Թեհրանն ու Մոսկվան առաջիկա օրերին պետք է համաձայնության գան «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում