Books Times.am: «ՆՎԻՐՈՒՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ», Հրանտ Մելիք-Շահնազարյան

Books Times.am: «ՆՎԻՐՈՒՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ», Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հետխորհրդային ժամանակաշրջանը բնույթով եւ ձեւով նոր մարտահրավերների առջեւ է կանգնեցրել հայ ժողովրդին։ Ի տարբերություն խորհրդային շատ պետությունների՝ Հայաստանն ու Արցախը ստիպված են եղել սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը վաստակել մարտի դաշտում։ Պատերազմ, շրջափակում, տարածաշրջանում ազդեցություն ունենալու` գերտերությունների պայքար… Ահա մարտահրավերների ոչ ամբողջական ցանկը, որոնց առնչվել է հայ ժողովուրդը վերջին երեք տասնամյակում։

Գրքում հեղինակը՝ նախ որպես ականատես, ապա նաեւ որպես անվտանգային հիմնախնդիրների մասնագետ, անդրադառնում է հիշատակված մարտահրավերներին, քննում դրանք ազգային եւ պետական շահերի տեսանկյունից։

Գիրքը պայմանականորեն բաժանված է չորս մասի։ Առաջին հատվածում ներկայացված են Արցախյան պատերազմի մասին հեղինակի հուշերը։ Երկրորդ մասը մտորումներ են արդի իրողությունների մասին։ Երրորդ բաժնում հեղինակի պատմվածքներն են, իսկ չորրորդում՝ հրապարակախոսական նյութեր։ 

Գիրքը պատվիրելու համար խնդրում ենք զանգել հետևյալ հեռախոսահամարով՝

+374 95 428833

Կամ գրել Books.Times.am facebook-յան էջին։

Գինը 2000 ՀՀ դրամ

Հետևեք մեզ նաև Telegram-ում