AM | RU
USD
EUR
RUB

Պատերազմի հետեւանքով ՀՀ-ն հայտնվել է «զգուշացում» կարգավիճակով երկրների շարքում

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, Aravot.amՏնտեսական ճգնաժամը հնարավորություն է ստեղծում զբոսաշրջային ոլորտը վերականգնելու համար, այս ժամանակաշրջանը, ըստ մասնագետների, հնարավորություն է տալիս ոլորտի մարքեթինգը վերանայելու, նորովի ներկայանալու աշխարհին եւ համաշխարհային պահանջարկին համահունչ նոր մասնագետներ պատրաստելու։ Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով զբոսաշրջությունը ամենաշատ տուժած ոլորտն է Հայաստանում, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն նորից վերականգնվի, եւ անհրաժեշտ է թույլ չտալ, որ Հայաստանը ներառվի այցելելու համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում։ Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նրա ներկայացմամբ՝ դրա համար Հայաստանը մի քանի գործիքներ կարող է կիրառել՝ դիվանագիտական խողովակներով եւ Սփյուռքի օգնությամբ տարածի տեղեկություններ Հայաստանի ապահով ու հետաքրքիր լինելու մասին։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, հյուրանոցների եւ հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանն էլ ներկայացրեց Ամերիկյան համալսարանի մշակած նոր կրթական ծրագիրը, որը ֆինանսավորել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամը։

Տիկին Զեյթունցյանը նշեց՝ սովորաբար, երբ որեւէ ոլորտ անկում է գրանցում, մասնագետները վերաորակավորվում են, իսկ երբ տվյալ ոլորտը կրկին սկսում է զարգանալ, արդեն կադրերի խնդիր է առաջանում։ Եվ նաեւ սա հաշվի առնելով Ամերիկյան համալսարանը մշակել է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը։ «Ճիշտ քաղաքականության դեպքում, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, զբոսաշրջութան ոլորտը կարող է մի քանի տարում վերականգնվել»,- ասաց տիկին Զեյթունցանը։

Ամերիկյան համալսարանի մշակած ծրագիրը, ըստ Զարմինե Զեյթունցյանի, մեկ տարվա կրթական ծրագիր է, որի նախապատրաստական փուլին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք աշխատում են ոլորտում, բայց չեն ունեցել կոնկրետ ակադեմիական կրթյություն։ Այս դասընթացի առաջին փուլում սովորեցնելու են հաշվապահություն, անգլերեն, հաղորդակցություն, մաթեմատիկա, որից հետո մասնակիցները կսկսեն ուսումնասիրել գործառնական կառավարման ծրագիրը՝ հյուրընկալության գնագոյացում եւ վաճառքներ, հյուրընկալության մարքեթինգ, կորպորատիվ հաղորդակցություն եւ ռազմավարական ֆինանսների պլանավորում։ Ուսանողների համար ուսման վարձի մինչեւ 90%-ը կսուբսիդավորի «Մանուկյան Սիմոն» հիմնադրամը։ Տիկին Զեյթունցյանը, հղում անելով «Խոցելի երկրների ինդեքս» կայքին, նշեց՝ ՀՀ-ն մինչ պատերազմը ապաահով եւ կայուն երկրների ցանկում էր, պատերազմի հետեւանքով մեր երկրի ինդեքսը իջեցվել է մեկ աստիճանով եւ ներառվել, այսպես կոչված, «զգուշացում» կարգավիճակում։

«Այս կայքի տվյալներից օգտվում են զբոսաշրջիկներն ու ոլորտի կազմակերպությունները, տվյալներն օգտագործում է համաշխարհային տնտեսական ֆորումը, խորհրդակցական կազմակերպությունները։ Մինչեւ պատերազմը Հայաստանն այս ինդեքսում առաջ է եղել մեր հարեւան երկրներից, նույնիսկ Գերմանիայից՝ որպես ապահով երկիր։ Այսօր էլ Հայաստանն այդ ինդեքսում ավելի բարձր է, քան Ադրբեջանը եւ Վրաստանը»,-ասաց տիկին Զեյթունցյանը։ Նա նշեց՝ Հայաստանը նորից զբոսաշրջիկներին հետաքրքիր դարձնելու բանալին երկրի իմիջը նորովի ներկայացնելն է, մենք աշխարհին պետք է շատ արագ ներկայանանք նոր բովանդակությամբ եւ փոխենք ընկալումները։

Տիկին Զեյթունցյանը բերեց աշխարհի օրինակը, երբ պատերազմով անցած եւ նույնիսկ ահաբեկչական հարձակումների ենթարկված երկրները կարողացել են վերականգնել զբոսաշրջության ոլորտը․ «Բանալին եղել է լուրջ մարքեթինգային քաղաքականությունը, նոր բրենդը»։ Տիկին Զեյթունցյանն ասաց, որ մենք աշխարհին կարող ենք ներկայանալ որպես թեկուզ փոքր, բայց հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Վրաստանն, օրինակ, 2008 թվականի պատերազմից հետո հաղթահարեց զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը, այդ երկիրը, ըստ տիկին Զեյթունցյանի, հրավիրեց աշխարհի լավագույն մասնագետներին, լավագույն PR կազմակերպությանը, որի աջակցությամբ էլ ոլորտը վերականգնեց։

«Զբոսաշրջությունը մակերեսային գործունեություն չէ, զբոսաշրջությունը շորտիկով եւ մայկայով, ապարատը ձեռքին անհայտ մարդը չէ, դա լուրջ մշակութային, տնտեսական եւ սոցիալական ազդեցություն ունեցող ոլորտ է։ Եվ ունենալով թերի կառույց, թերի ֆինանսավորում, անհնար է միայն խանդավառության շնորհիվ հասնել արդյունքի։ Պետական մակարդակով հարկավոր է քաղաքական կամք եւ ներդրում։ Եթե աշխարհում 4 դոլար է մեկ զբոսաշրջիկին ընկնող մարքեթինգի գումար, ապա Հայաստանում 16 ցենտ էր 2017 թվականին։ Ես նույնիսկ չեմ խոսում այն գումարների մասին, որը Հայաստանում տրամադրվում է զբոսաշրջության զարգացման համար՝ համեմատած հարեւան երկրների հետ։ Սա խնդիր է»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը։

 

 

Լրահոս
Երեք անցակետ` հայ-ադրբեջանական սահմանին. «Հրապարակ» «Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները շարունակվում են Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել քաղաքապետի աթոռին նստած Երբ կկայանա հերթական եռակողմ հանդիպումը. «Հրապարակ» Ռուսները չեն հանդուրժում հակառուսականությունը․ «Հրապարակ» ՔՊ -ում եռուզեռ է. ամենաակտիվը Վահագն Ալեքսանյանն է. «Ժողովուրդ» Ինչ է մտածում Փաշինյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքի մասին. «Ժողովուրդ» Սուրմալուի հրդեհի գործով Քննչական կոմիտեն մտել է տեսչական մարմին. կան հարցաքննվածներ. «Ժողովուրդ» Մասիսի քաղաքապետարանի շենք զինված ներխուժած 36-ամյա տղամարդը ինքնասպան է եղել Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ Նռնակով զինված անձը մուտք է գործել Մասիսի քաղաքապետարան․ տեսանյութ Մասիսի քաղաքապետարան մտած անձի մոտ նռնակ և պայթուցիկ նյութ կա․ պայթյունի ձայն է սլսվել Մասիսի քաղաքապետարան նռնակով մարդ է մտել Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները Գեղարքունիքում 71-ամյա տղամարդն ընկել է տրակտորի տակ և մահացել Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք» Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը Կալիֆոռնիայում երկու ինքնաթիռ է բախվել օդանավակայանում Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում․ Դավիթ Բաբայան Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է Ոսկու և արծաթի գները նվազել են Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՌԴ նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք․ ՀՀ ԱԳՆ Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է Դեռևս Բեյրութի պայթյունից հետո հանձնարարել էի հավաքել տեղեկություն պայթյունավտանգ օբյեկտների մասին 16 զոհից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ, անհետ կորած է 2 հոգի․ ԱԻՆ-ի վերջին տվյալները Կոտայքի մարզում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, ապա ցած նետվել Նոր Հաճնի կամրջից Տիգրան Ավինյանը հայտնվում է փլատակների վրա ու հիշեցնում, որ ինքը Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն է «Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում Ենթադրվում է, որ անհետ կորած անձը գտնվել է պայթյունի գոտում. որոնումները կշարունակվեն օգոստոսի 18-ին Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan