Կրկին երկրաշարժ. Տավուշում և Գեղարքունիքում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ

Կրկին երկրաշարժ. Տավուշում և Գեղարքունիքում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am:  Տեղական ժամանակով ժամը 00:06-ին գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում