Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Թուրքիայի կենտրոնական հատվածում այսօր 3.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեկ ավանում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում