Հայ-ռուս-ադրբեջանական փորձագիտական խումբը նիստ է գումարել

Հայ-ռուս-ադրբեջանական փորձագիտական խումբը նիստ է գումարել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, թե ինչ է հարցեր են քննարկվել հեռավար նիստի ընթացքում, որին մասնակցել են երեք երկրի համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը կայացել է փետրվարի 6–ին։

Ըստ հաղորդագրության` նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։

Դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր։

Կողմերը փոխանակվել են վերոհիշյալ հարցերի առնչությամբ նախնական տեսակետներով։

Հանդիպման արդյունքներով ենթախմբերը կշարունակեն փորձագիտական գնահատման շուրջ հետագա քննարկումները:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում